fbpx
Հասարակություն

Ավանի թաղապետի տեղակալը հարձակում է կազմակերպել ցուցարարների վրա. Դավիթ Խաժակյան

«Քանի որ վերջերս լրատվամիջոցների կողմից տրամադրված տեղեկատվությունը կասկածի տակ է դրվում, հերյուրանք ձևակերպվում, բացասական լույսի ներքո ձևակերպվում, ես որոշեցի օգտվել մի այնպիսի լրատվամիջոցից, որ հավաստիությունը, կարծում եմ, այստեղ քչերը կասկածի տակ կդնեն: Խոսքը «Հայկական ժամանակի» մասին է»,- ասում  է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ  Դավիթ Խաժակյանը:

Խաժակյանը անդրադառնում է ՀԺ-ի «Մոտ 150-180 հոգով Ավանում ջարդել են երթի վերջից եկող մեքենաները, ծեծել երիտասարդներին» վերնագրով հոդվածին: Հոդվածը վերաբերում է 2018 թվականին ապրիլ-մայիսյան հավաքներին տեղի ունեցած իրադարձություններին:

«Լույսի»-ի անդամն ասաց, որ հոդվածում  տեղ գտած տեղեկության համաձայն՝  «Ավանի թաղապետի տեղակալ Սամվել Ղումաշյանի հանձնանարությամբ մոտ 150-180 հոգանոց խումբը հարձակվել է անհնազանդության գործողություններ իրականացնող քաղաքացիների մեքենաների վրա, ջարդել, փշրել մեքենաները, մի երիտասարդի դաժան ծեծի են ենթարկել: Հիմա այդ խմբով կանգնած են մայթերին, որ մեքենան ձայնային ազդանշան է միացնում, քարերով հարվածում, ջարդում են մեքենան»:

Խաժակյանը հիշեցրեց նաև, որ դեռևս 2017 թվականի մայսիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների օրերին  թիվ 1/1 և թիվ 1/2 ընտրատարածքում Սամվել Ղումաշյանի անունն էր շրջանառվում՝ որպես ընտրական գործընթացներում ՀՀԿ-ական ոճով ընտրությունների կազմակերպչի:

««Ընտրական կազմակերպիչ» բառը, երևի հավանաբար հասակացաք, թե որ բառին եմ փոխարինում, որպեսզի հիմա չհնչեցնեմ: Եվ այդ անձը իրականացնում էր ընրությունների կազմակերպման այն գործընթացը, որը դարձել էր Հանրապետականների գործելաոճը, և այդ առումով նա տիպային կերպար է ինձ համար»,- շեշտեց Խաժակյանը: Վերջինս նշեց նաև, որ կան կադրեր, որտեղ երևում են, թե ինչպես է Ղումաշյանը փորձում «Ելք» դաշինքի վստահված անձի ձեռքից խլել հեռախոսը, կռիվ հրահրում:

Իսկ Ավան վարչական շրջանի ներկայիս ղեկավարը, Խաժակյանի խոսքով, հերքել է, որ Ղումաշյանը նման մասնակցություն է ունեցել: «Անձամբ եմ առնչվել իր հետ : Նա ներգրավված ընտրությունների չակերտավոր կազմակերպման ամբողջ գործընթացում: Վստահ եմ նաև այն, ինչ հրապարակել է ՀԺ-ն, բառացիորեն ճիշտ է»,- եզրափակեց նա Ղումաշյանի մասին իր խոսքում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ