Ֆրանսիացի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին սոցիալական ցանցերում հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
«Գնդակը կանգ է առնում.․․ Իսկ իմ ներսում զգացողությունները՝ ոչ։ Շնորհակալություն բոլորիդ այս հրաշալի արկածի համար»,- գրել է խաղացողը։
Ռիբերին կարող է շարունակել աշխատել «Սալերնիտանայում» որպես ակումբի դեսպան: Նա ակումբում հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։
Այս մրցաշրջանում Ռիբերին ընդամենը 2 հանդիպում է անցկացրել։ 2021/22 մրցաշրջանում ֆրանսիացին Ա Սերիայում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտնել էր, որ կարիերայի ավարտից հետո կցանկանար աշխատել որպես մարզիչ։