ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Երկու երկրների վարչապետերը քննարկումները շարունակել են նաեւ ոչ ֆորմալ ձեւաչափով:
Վարչապետերը պայմանավորվածություն են ձեռք բերել քաղաքացիների փոխայցերի ընթացակարգերի դյուրացման շուրջ: Անդրադարձ են կատարել նաեւ բեռնափոխադրումների հետ կապված խնդիրների կարգավորմանը»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4056239964401075&id=100000453356168