ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Ավարտին են մոտենում Պարզ լիճ բնության հուշարձան տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։
Ենթակառուցվածքների զարգացումը բերում է շղթայական ռեակցիայի, որը նաև աջակցություն է դառնում այլ ոլորտների համար։ Որակյալ և նորոգված ճանապարհներն անշուշտ կհանգեցնեն զբոսաշրջային հոսքերի ավելացման։
Այցելե’ք Պարզ լիճ, վայելե’ք բնության այդ հրաշագեղ կոթողը, բայց և մի՛ մոռացեք տեղանքը մաքրամաքուր պահել և տարածքին խնամքով վերաբերվել»։
https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/936520963525387?__cft__[0]=AZUEfnBUgrJ7pDTqLxh4MbFn3RA-Ftr4I2rIUxT4M45308Efm8YgPyYWQg6I75e6ITPZmS4tfgb6OE7WQ2h3ZqtWbIELRirE6D5xqFQyYSYOgKwbx5VQG5RuMnQ21hOj_ySpyUoJE0Jfo9C2dOkfg_ecYuwpeRNDWqwjM2EmP4mI3Q&__tn__=%2CO%2CP-R