fbpx
Առողջապահություն

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախումհաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք:

Բոլոր վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են: Մեկը նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից է, մյուսների մոտ վիրուսը հայտնաբերվել է բուժհաստատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 352 մարդու մոտ, որից 311-ը հաղթահարել է հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում 39, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 54 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 13 326 փորձանմուշի հետազոտություն:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/183758909931564?__cft__[0]=AZUY2q_P5aalMvYmVWHTb_Sz1M7kMKwJ_bqjgSwZW1E0ez2LCGSdLId-X6Ki85pbLwqMBbJrhPJCnFAZb5YTKisT5wGq9IfVil61aJGKezTMQR0zudy6el9DzFQHz2egb7FH0NZY8HzIx-5j3-yMMLiFPpEIgapj6oajWD2QyOhPzA&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ