Այսօր Հաճախորդի միջազգային օրն է, որի առիթով Հայաստանի բանկերի միությունը ներկայացրել է ՀՀ առևտրային բանկերում սպասարկվող հաճախորդների և նրանց բանկային հաշիվների թվի վերաբերյալ տվյալներ։
Նշվում է, որ 2020 թվականին բանկերի հաճախորդների թիվն աճել է 7.5 տոկոսով` կազմելով 3 251 281: Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց թիվն ավելացել է 219397-ով կամ 7.5 տոկոսով (3 146 319 հաճախորդ), իրավաբանական անձանց թիվը՝ 6 451-ով կամ 6.5 տոկոսով (104962 հաճախորդ):
Նախորդ տարվա ընթացքում 333527-ով կամ 5.6 տոկոսով ավելացել է նաև հաճախորդների բանկային հաշիվների թիվը՝ կազմելով 6 265 944։ Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց հաշիվներն ավելացել են՝ 320493-ով կամ 5.6 տոկոսով (6 034 936 հաշիվ), իրավաբանական անձանց հաշիվները՝ 13034-ով կամ 6 տոկոսով (231 008 հաշիվ):
Հայաստանի բանկերի միությունը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել բանկերի հավատարիմ հաճախորդներին արդյունավետ համագործակցության և վստահության համար:
Ըստ աղբյուրի՝ Հաճախորդների միջազգային տոնն առաջին անգամ նշվել է 2010 թվականի մարտի 19-ին: Տոնի նախաձեռնողներն են Ռուսաստանի և Լիտվայի ձեռներեցները: Ավելի ուշ նրանց միացել են նաև Եվրոպայի և Ամերիկայի մեծ ու փոքր առևտրի կենտրոններ: