Այսօր ամբողջ աշխարհում լսարանի հետ կապ ստեղծելու, նրա ուշադրությունը գրավելու համար տարբեր հնարքներ են կիրառվում, որոնցից ավելի լայն տարածում ունի սթորիթելինգը: PR մասնագետ Նառա Նազարյանի հետ զրույցում փորձեցինք պարզել, թե ի՞նչու և ի՞նչ սկզբունքներով է արդյունավետ սթորիթելինգը:
Ըստ Ձեզ՝ սթորիթելինգն ինչու՞ է արդյունավետ և ինչո՞վ է պայմանավորված դրա լայնորեն կիրառումը PR-ում։
Սթորիթելինգը PR-ում և մարքեթինգում օգտագործվող թրենդային նոր միջոց է, որը Հայաստանում դեռ մեծ տարածում չունի, բայց ընկերությունները աստիճանաբար սկսում են կիրառել այն: Այս հնարքի նպատակն է լսարանին ուղղված ասելիքին հուզական երանգ հաղորդել, քանի որ անձնավորված և պայքար ցույց տվող պատմություններն ավելի են գրավում ընթերցողի ուշադրությունը: Սթորիթելինգը արդյունավետ է, որովհետև կպնում է մարդու սրտին: Սթորիթելինգում կա և՛ կուլմինացիա, և՛ ավարտ. նման է հեքիաթի, հուզականություն ունի և դրանով էլ պայմանավորված գրավում է մարդկանց:
Ո՞ր պատմություններն են ավելի շատ գրավում մարդկանց և ներգործություն ունենում նրանց վրա։
Այն պատմություններն են մարդկանց գրավում, որտեղ ներկայացվում է օրինակ՝ նախագահի, քաղաքական գործիչների կյանքը, սակայն կարևոր է, որ այն ունենա հուզական երանգ, պահպանվի մարդկայինը, հիմնականում լսարանը ցանկանում է տեսնել, թե նրանք ինչպիսին են առօրյայում:
Ըստ Ձեզ՝ սթորիթելինգը Հայաստանում կիրառման ի՞նչ փուլում է գտնվում։
Հիմա Հայաստանում էլ են սկսել տարածվել սթորիթելինգները, շատերն են կիրառում և ներկայացնում են հերոսի առօրյան, թե ինչպես է օրը սկսում, ինչով է զբաղվում, օրվա ընթացքում ինչ խնդիրների է առնչվում:
Կա՞ն արդյոք սթորիթելինգի նոր մոտեցումներ, որոնք վեցրվել են միջազգային դաշտից։
Ըդհանուր առմամբ կան ու այդ մոտեցումները անընդհատ թարմացվում են, հենց նույն սթորիթելինգը, իհարկե, միջազգային դաշտից է վերցված, բայց կարծում եմ, որ սթորիթելինգը դեռ վաղուց է եղել, ուղղակի համապատասխան եզրույթ չենք ունեցել:
Թվային սթորիթելինգը ո՞ր ոլորտներում է ավելի գործածական։
Կարծում եմ, որ ավելի շատ IT ոլորտում է գործածական, քանի որ լսարանը հետաքրքված է հենց թվային տեղեկատվությամբԿարծում եմ, որ ավելի շատ IT ոլորտում է գործածական, քանի որ լսարանը հետաքրքված է հենց թվային տեղեկատվությամբ:
Հեղինակ՝ Անգին Մարտիրոսյան
