Պանամայից Գվատեմալա ժամանած նավերի մեկի մեջ 600 կիլոգրամից ավել կոկաին տեսակի թմրանյութ է հայտնաբերվել։
Այս մասին տեղեկանում ենք միջազգային մամուլից, որոնց հղում են կատարում Գվատեմալայի դատախազությանը։
Նշվում է, որ 2 բեռնարկղում հայտնաբերված կոկաինը փաթեթավորված է եղել 616 փաթեթների մեջ։
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

