fbpx
Հասարակություն

Կանադահայ Ելենա և Մայքլ Ավետիքյանները պատերազմի օրերին զինվորի կողքին կանգնեցին

Ելենա և Մայքլ Ավետիքյանները ամուսիններ են, երկար ժամանակ բնակվել են Կանադայում։ Մարտ ամսին եկել են Հայաստան, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով չեն կարողացել հետ վերադառնալ։

Մարտ ամսից սկսած՝ ամուսինները որոշել են Հայաստանում մնալ և օգնել հայրենակիցներին։ Ամուսինները սկսեցին բարեգործություններ անել, օգնել են կարիքավոր ընտանիքներին՝ սննդով ու հագուստով։

   

Հետո որոշել են վերադառնալ Կանադա, բայց երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, ամուսինները հետ են վերադարձրել ինքնաթիռի տոմսերը և մնացել հայրենիքում։ Պատերազմի օրերին աջակցել են բանակին ու զինվորին, այցելել են հոսպտալներ ու տեսակցել վիրավոր զինվորներին։

Զինվորներին աջակցել են հագուստով, սննդով ու դեղորայքով։ Նաև այցելել են զոհված տղաների ընտանիքներին։

Պատերազմից հետո շարունակել են օգնել հայրենակիցներին։ Աջակցել են Էլ Մար կինոստուդիային, որպեսզի բեմադրեն «Ախպերս ու ես» ներկայացումը։

Ամուսնները աջակցել են նաև «Պատիվ» խնմաքի կենտրոնին՝ երեխաներին ապահովել են սննդով և տվել են ամանորյա նվերներ։ Իսկ Գյումրիում էլ աջակցել են անապահով ընտանիքների։

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ