Ավինյանը՝ Մարությանի փոխարե՞ն․ ի՞նչ պլաններ ունի ՔՊ-ն

Եթե դուք հետաքրքրված եք քաղաքականությամբ ու ներքաղաքական իրադարձություններով, ապա չէիք կարող չնկատել, որ Հայաստանի իշխանությունների ու Երևանի իշխանությունների հարաբերությունները լարված են․․․ եթե ավելի կոնկրետանանք՝ ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու քաղաքապետ Հայկ Մարությանի։

Ճիշտ է, եղել են միջոցառումներ, որոնց ժամանակ ներկա են գտնվել և Մարությանը, և Փաշինյանը, կամ՝ և Մարությանը, և իշխանություններից բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող ինչ-որ անձ (օրինակ՝ Գնել Սանոսյանը), սակայն դա ավելի շատ ֆորմալ բնույթ է կրում ու չի կարող համեմատվել այն հանգամանքի հետ, որ ՀՀ ղեկավարն ու Երևանի ղեկավարը մեկ տարուց ավելի է, ինչ չեն հանդիպել․․․ գոնե պաշտոնական։ Սրան գումարում ենք նաև իշխանական որոշ շրջանակներից Մարությանի հասցեին հնչած տարբեր ակնարկներն ու մեղադրանքները և իրավիճակն ակհայտ է դառնում։

Այսպիսով, ո՞վ կարող է փոխարինել Հայկ Մարությանին, ո՞ւմ թեկնածությունը ՔՊ-ն առաջ կտանի մայրաքաղաքում։

Այս հարցերի պատասխանը, իհարկե, չի կարող ոչ մի կերպ կապված լինել Մարության հետ (համենայնդեպս, հիմա) ու պետք է նոր թեկնածու։ Ըստ Azat TV-ի ունեցած տեղեկությունների՝ Մարությանի պետք է փոխարինի Տիգրան Ավինյանը, ով այս պահին, ֆուտբոլային լեզվով ասած, ազատ գործակալի կարգավիճակում է։ Ավինյանը փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո այժմ, ըստ էության, իշխանության համակիր է, ՔՊ-ի անդամ, բայց չի մասնակցում կառավարչական գործընթացներին, իսկ նշված իրավիճակը կարող է փոխվել, եթե նախկին փոխվարչապետը դառնա Երևանի քաղաքապետ։ Գուցե, հենց Երևանի քաղաքապետի պաշտո՞նն են նախատեսել Ավինյանի համար ու դրա պատճառով վերջինս այժմ Կառավարության կամ Խորհրդարանական մեծամասնության մաս չէ։

Ամենաթարմ