fbpx
Աշխարհ

Ավստրալիայի բնակիչները ընտրել են մայրցամաքի ամենագրավիչ կոալային

Համազգային մրցույթի ընթացքում 1 միլիոնից ավելի ավստրալացիներ ընտրել են մայրցամաքի ամենագրավիչ կոալային: Ինչպես հայտնել Է Tourism Australia պետական պորտալը, որն անցկացրել Է քվեարկությունը, հաղթել Է ութ ամսական Տալոուն՝ Գոլդ Կոստայում գտնվող Paradise Country Nature Park արգելոցից:

Համաժողովրդական մրցույթն ամբողջ երկրում ընթանում Էր երկու ամիս: Այդ ժամանակաշրջանում ժյուրիի հասցեով կոալաների հարյուրավոր լուսանկարներ են ստացվել ամբողջ մայրցամաքից, բայց նախնական ընտրությունից հետո մրցույթի քառորդ եզրափակիչ Է անցել միայն 70 հավակնորդ:

 

Կիսաեզրափակիչի մասնակիցներին որոշելու համար պորտալի աշխատակիցների թիմը քվեարկություն Է անցկացրել սոցիալական ցանցերում եւ դրա արդյունքներով կազմել հավակնորդների եզրափակիչ ցուցակը, որում հայտնվել Է 13 կոալա: Հենց այդ ցուցակն Էլ դրվել Է համաժողովրդական քվեարկության:

«Եզրափակիչ քվեարկությունը տեւել Է ուղիղ 24 ժամ: Մեկ օրում դրան հասցրել Է մասնակցել 1 մլն մարդ, եւ բացարձակ առաջատար Է դարձել Տալոուն՝ Գոլդ Կոստայի ազգային արգելոցից: Նրա լուսանկարների վերաբերյալ մենք ստացել ենք տասնյակ հազարավոր հիացական մեկնաբանություններ: Բայց, անկեղծ ասած, եզրափակիչ քվեարկությունից ավելի շատ մեզ ապշեցրել Է մրցույթն ինքը. մենք ամենեւին չԷինք սպասում, որ այսքան շատ մարդիկ մեզ կուղարկեն մեր հարազատ կոալաների նման գեղեցիկ լուսանկարներ»,-գրել Է պորտալի՝ զբոսաշրջության գծով մենեջեր Նիկ Հենդերսոնը, որը մրցույթի ժյուրիի կազմում Էր: Այս մասին տեղեկացնում Է ՏԱՍՍ գործակալությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ