Ավստրալիայում գրեթե 20 մարդ է տուժել Սիդնեյի առևտրի կենտրոններից մեկում նվերների նախատոնական բաժանման ժամանակ սկսված հրմշտոցից: Այս մասին հաղորդում է 9News հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի լույս 24-ի գիշերը Westfield Parramatta առևտրի կենտրոնում: Հրմշտոցն սկսվել է այն բանից հետո, երբ շենքի առաստաղից սկսել են իջնել օդապարիկներ, որոնց ներսում ընծայական քարտեր և այլ նվերներ են եղել:
ABC հեռուստաալիքի տվյալներով՝ միջոցառմանը հավաքված էր մի քանի հարյուր մարդ: Խաղարկության սկսվելուց հետո մարդիկ սուրացել են նվերների հետևից՝ գետին տապալելով միմյանց: Ստացած վնավածքների պատճառով հինգ հոգու ուղարկել են հիվանդանոց, ևս 12-ին օգնություն են ցույց տվել տեղում: