Եվրամիությունը կառավարությունները հաստատել են 14 երկրներից կազմված ցուցակը, որոնց քաղաքացիների համար բաց են ԵՄ սահմանները: Հուլիսի 1-ից երկրների քաղաքացիների ուղևորությունների համար սահմանափակումները հանվելու են։
Այդ երկրների թվում են՝ Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Չեռնոգորիան, Մարոկկան, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը, Ուրուգվայը, Չինաստանը՝ փոխադարձության սկզբունքով։
Փոխադարձությունը պետք է մշտական բնույթ կրի:
Այն երկրներում, որտեղ շարունակվում է ուղևորությունների սահմանափակումներ գործել, հետևյալ մարդկանց կատեգորիան պետք է ազատ լինի սահմանափակումներից՝
– ԵՄ քաղաքացիները և նրանց ընտանիքների անդամները
– ԵՄ երկարաժամկետ բնակիչներն ու նրանց ընտանիքների անդամները
– կարեւոր անհրաժեշտությամբ ուղեւորները
– Շենգենյան երկրները (Իսլանդիա, Լիխտեյնշտեյն, Նորվեգիա, Շվեյցարիա) ևս մասնակցում են այս կատեգորիայում:
Երրորդ երկրների այս ցուցակը պետք է վերանայվի յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ:
Ուղևորությունների սահմանափակումները պետք է ամբողջությամբ կամ մասնակիորեն հանվեն կամ կրկին սահմանվեն կոնկրետ երրորդ երկրի համար, որն արդեն ներառվել է ցուցակում՝ համապատասխան որոշ պայմաններում փոփոխություններին: Եթե նշված երրորդ երկրում իրավիճակն արագ վատանում է, պետք է արագ որոշում ընդունվի:
