fbpx
Աշխարհ

Ավստրալիայում կարանտինը խախտելու համար ձերբակալվել է 74 անձ

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի մայրաքաղաք համարվող Մելբուռնում ակցիա է կազմակերպվել՝ ի նշան մեկ շաբաթով սահմանված կարանտինի դեմ բողոքի։ Այն սահմանվել է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում։

Արդյունքում՝ բախումներ են տեղի ունեցել իրավապահների ու ցուցարարների միջև։ Ըստ AFP-ի՝ ձերբակալվել է 74 անձ, տուգանվել՝ 176-ը։

Նշվում է, որ բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 250 անձ։

Ըստ աղբյուրի՝ մեղադրանք է առաջադրվել 2 ցուցարարի։ Նրանցից մեկին հրահրման, իսկ մյուսին՝ ոստիկանի վրա հարձակվելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ