«Ռոսկոմնադզոր»-ը ռուսական օրենսդրությունը խախտելու համար 500 հազար ռուբլով տուգանել է ամերիկյան Google ընկերությանը:
Բանն այն է, որ ըստ ռուսական կողմի, Google-ը չի զտում ՌԴ-ում արգելված կայքերը:
«Ռոսկոմնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Վադիմ Սուբոտինը Интерфакс-ին ասել է, որ «Ռոսկոմնադզոր»-ը դարձյալ կստուգի ամերիկյան ընկերությանը և խախտումների դեպքում 700 հազար ռուբլով կտուգանի:
Իսկ եթե խախտումները շարունակվեն, ըստ Սուբոտինի, օրենքում փոփոխություններ կմտցվեն, ինչը թույլ կտա արգելափակել Google-ը:

