Ավստրալիայի արևելքում շնաձուկը 25-ամյա տղամարդու վրա է հարձակվել, հայտնում է SBS-ը:
Շնաձուկը հարձակվել է երիտասարդի վրա, երբ նա Հարդի խութերի մոտ լողում էր: Գիշատիչը վնասել է տղայի ազդրը, նշում է հեռուստաալիքը:
Նշվում է, որ երիտասարդին ուղղաթիռով շտապ հոսպիտալացրել են: Նրա վիճակը կայուն է: