Առողջապահություն

Ավստրիայում հաստատել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը

Ավստրիայում գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» տարբերակով վարակման ենթադրյալ դեպք, ասվում է Ավստրիայի Տիրոլ դաշնային հողի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նշվում է, որ խոսքը «Հարավային Աֆրիկա ուղևորության հետ կապված» կորոնավիրուսի դեպքի մասին է, որը հայտնաբերվել է Շվարց շրջանում: Ինսբրուքի մասնագետների նախնական ստուգումը կասկած է հարուցել, որ դա կարող է լինել կորոնավիրուսի նոր մուտացիան՝ B. 1.1.529-ը, որը ստացել է օմիկրոն անվանումը:

Վերջնական եզրակացությունն արվելու է Վիեննայում գտնվող առողջության և պարենային անվտանգության հարցերով գործակալության մասնագետների նմուշի ուսումնասիրությունից հետո, ասված է մամուլի տեղեկագրում:

Ավելի վաղ շաբաթ հաղորդվել էր, որ կորոնավիրուսի «օմիկրոն» տարբերակով վարակման դեպքեր են գրանցվել այնպիսի եվրոպական երկրներում, ինչպիսիք են Գերմանիան և Իտալիան:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ուրբաթ օրը արտահերթ նիստի արդյունքներով որոշում է կայացրել ՀԱՀ-ում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը դասակարգել որպես անհանգստություն առաջացնող:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ