«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնում է, որ 10 «Hyundai County» մակնիշի ավտուբուսներն ուղևորվում են Արցախ՝ միջքաղաքային և միջգյուղային երթուղիների ապահովման համար:
«Սա կօգնի կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել՝ ապահովելով բարձր որակ և հարմարավետություն:
Ծրագիրն իրականացվում է hիմնադրամի՝ Հունաստանի տեղական մարմնի հովանավորությամբ»,- ասված է հիմնադրամի Facebook-ի գրառման մեջ: