ավտոբուսներ
Երևանի տրանսպորտում վերահսկողությունը կխստացվի
Երևանի տրանսպորտում արձանագրվել է 2.4% աճ։ Քաղաքապետը շեշտել է վերահսկողության խստացման անհրաժեշտությունը՝ նոր հաստիքների ավելացմամբ։
Կառավարությունը սահմանել է զբոսաշրջային ավտոբուսների որակավորման պահանջները
Կառավարությունը սահմանել է զբոսաշրջային ավտոբուսների որակավորման պահանջները՝ նպաստելով ծառայությունների որակի բարձրացմանն ու ուղևորների անվտանգության ապահովմանը։
Ձեռք կբերվի 12 մետրանոց 100 ավտոբուս՝ Երևանի տրանսպորտային ցանցի համար
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ այդմ, առաջին փուլում ձեռք են բերվելու 12 մետր երկարությամբ 100 ցածրահատակ ավտոբուսներ։ Այս փուլի համար տրամադրվելու է 25 միլիոն եվրո։ Ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար, նախնական գնահատմամբ, անհրաժեշտ է լինելու…
Երևանի ավտոբուսները 405 հատ մետաղադրամների հաշվիչ մեքենաներ կունենան
Երևանի քաղաքապետարանը 67,800.0 hազ. դրամ կուղղի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռք բերմանը, որով նախատեսվում է ձեռք բերել թվով 405 հատ մետաղադրամների հաշվիչ մեքենաներ՝ ավտոբուսներում ուղևորափոխադրումները արդյունավետ կազմակերպելու նպատակով: Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծն ընդունվեց հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ…
Վանում անօրինական փախստականներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է և հրդեհ բռնկվել
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայում ապօրինի փախստականներ տեղափոխող ավտոբուս է վթարվել։ Ավտոբուսը Վանի Մուրադիե շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու կողաշրջվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական, շտապօգնության և ժանդարմերիայի ջոկատները։ Շրջված ավտոբուսը բռնկվել է։ Վթարի հետևանքով մեքենայի ուղևորներից 21-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, 12 մարդ մահացել է։ Վիրավորներին տեղափոխել են Վանի, Էրջիշի ու Մուրադիեի հիվանդանոցներ։
Հուլիսի 1-ից 97 համարի երթուղին կաշխատի կոմպակտ դասի նոր ավտոբուսներով
Հունիսի 30-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ հուլիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կսկսի իր աշխատանքը հ. 97 երթուղին (այն կփոխարինի ավտոբուսային հ.37 երթուղուն): Այսպիսիով, կապահովվի 100 նոր ավտոբուսներով 9 երթուղիների սպասարկումը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Նոր երթուղու սպասարկումը կիրականացվի 12 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծով. ԷՐԵԲՈՒՆՈԻ…
Հայաստանի համար ավտոբուսները պատրաստվում են ամբողջ թափով․ Մարության (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ գործընկերներն ամբողջ թափով աշխատում են՝ ժամանակին մատակարարելու համար պատվիրված 211 ավտոբուսները: Նա նշել է, որ ավտոբուսների բրենդինգը՝ սկսած արտաքին տեսքից, մինչև ուղեսրահի դետալները, արվում է մեր պատվիրած նյութերով, գույներով ու այլ չափորոշիչներով: Մարությանը հիշեցրել է, որ ըստ պայմանագրի՝ ավտոբուսները Երևանում են լինելու այս տարվա աշնանը։…
Հունիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսում են աշխատանքները 47 և 24 համարի երթուղիները
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ վաղվանից՝ հունիսի 1-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսում են աշխատանքները 47 և 24 համարի երթուղիները։ Ի դեպ, 47 երթուղու ուղեգիծը երկարացվել է Ա.Բաբաջանյան փողոցից մինչև Եռաբլուր։ «Հիշեցնենք, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 4 երթուղիներ (հ.հ.26, 38, 99, 74)։ Երթուղիների սպասարկումը կիրականացվի 12 և 7 միավոր…
Ավտոբուսները սկսել են լիցքավորվել և կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրն այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է: Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի էջում տեղեկացնում է, որ ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել և կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի: «Կրկին հայցում ենք երևանցիների ներողամտությունն՝ առաջացած անհարմարության համար», – նշել է նա: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10221576637471018&id=1405208089
Տրանսպորտային կոլապս․ ո՞վ է դիզելային վառելիքի մատակարարը
Երևանի քաղաքապետարանը այսօր հայտնել էր, որ վաղ առավոտվանից մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի կաթվածահար վիճակի պատճառը դիզելային վառելիքի մատակարարման ուշացումներն են։ Դա է պատճառը, որ ավտոբուսներն առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։ Թիվ 1-ը Երևանի քաղաքապետարանից ճշտել է, թե կոնկրետ ո՞ր ընկերությունն է հանդիսանում դիզ․ վառելիքի մատակարար, և ինչու՞ է նման խնդիր ծագել։ Հարցադրմանն ի պատասխան՝ քաղաքապետի…
13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 74 համարի երթուղին
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ վաղվանից՝ մայիսի 6-ից, 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 74 համարի երթուղին՝ արդեն չորրորդը նոր ավտոբուսներով։ Այս երթուղուց հետո նոր ավտոբուսներով նախատեսվում է շահագործել 47 համար երթուղին՝ Նուբարաշեն վարչական շրջանից մինչև Եռաբլուր զինվորական պանթեոն։ Դրանից հետո էլ նախատեսվում է շահագործել 24 համարի երթուղին, որը Նորագյուղը կապելու է Արաբկիր վարչական…
Երևանը վեց ամսում 161 նոր քաղաքային ավտոբուս ձեռք կբերի
Երևանի քաղաքապետարանը լուսանկար է հրապարակել՝ նշելով. «Մեր նոր ավտոբուսները այս տեսքը կունենան»։ «Արդեն տեղեկացրել ենք, որ ստորագրվել է 161 հատ 8,6 մետրանոց նոր քաղաքային ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը։ CNG Green line («կանաչ») շարժիչով ավտոբուսների մատակարարը միջազգային բարձր որակավորում ունեցող, Չինաստանում գործող «Ժոնգ տոնգ» (Zhong Tong) ընկերությունն է։ Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով,…
Հայաստան համահայկական հիմնադրամը 10 ուղևորատար ավտուբուս է ուղարկում Արցախ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնում է, որ 10 «Hyundai County» մակնիշի ավտուբուսներն ուղևորվում են Արցախ՝ միջքաղաքային և միջգյուղային երթուղիների ապահովման համար: «Սա կօգնի կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել՝ ապահովելով բարձր որակ և հարմարավետություն: Ծրագիրն իրականացվում է hիմնադրամի՝ Հունաստանի տեղական մարմնի հովանավորությամբ»,- ասված է հիմնադրամի Facebook-ի գրառման մեջ:
Ձեռք բերված 100 ավտոբուսների առաջին խմբաքանակը համալրում է քաղաքային երթուղիները
Երևանի քաղաքապետարանում հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ ձեռք բերված 100 ավտոբուսների առաջին խմբաքանակը հետզհետե համալրում է քաղաքային երթուղիները: Նրա խոսքով, համայնքի միջոցներով 161 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման մրցույթը ևս դրական ընթացք ունի։ Հաղթող կազմակերպության հետ պայմանագիրը նախատեսվում է կնքել առաջիկայում, որից հետո վեց ամսվա ընթացքում ավտոբուսները կմատակարարվեն։ Քաղաքապետը «Վեոլիա…














