Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի կենտրոնում ուղևորատար ավտոբուս է պայթել։
Այս մասին հայտնում է Ria-ն։
Նշվում է, որ պայթյունի պահին մեքենայում եղել են 35 ուղևորներ, որոնցից 18-ը հոսպիտալացվել են, իսկ նրանցից 2-ը՝ մահացել։ 2-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ըստ աղբյուրի՝ պայթյունի վերաբերյալ մի քանի վարկածներ են քննարկվում այս պահին։
Արդեն հարուցվել է քրեական գործ։
