fbpx
Հասարակություն

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը ժամանակավորապես միակողմանի երթևեկելի է

ՀՀ ԱԻՆ-ը հայտնել է, որ մարտի 29-ի ժամը 13։00-ի դրությամբ Վանաձոր-Ստեփանավան (Բազում գյուղի հատված) ավտոճանապարհը ժամանակավորապես միակողմանի երթևեկելի է․ իրականացվում են մաքրման աշխատանքներ։

«Հիշեցնենք, որ մարտի 28-ին, ժամը 14:01-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին՝ Բազում գյուղի տարածքում, տեղի է ունեցել ձնահյուս:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ձնահյուսի հետևանքով փակվել է մոտ 15 մ երկարությամբ ավտոճանապարհ:

Տեղում աշխատանքներ են իրականացրել փրկարարական խմբերը և «Լոռէ» փրկարարական ջոկատը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ