fbpx
Հասարակություն

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։

«Փակ են Տավուշի մարզի Թթուջուր-Նավուր, Շիրակի մարզի Ամասիա-Զառիշատ, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Հ21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ, Վարդաբլուր, Հնաբերդ և Գեղաձոր գյուղեր տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան (Բազում գյուղի հատված) ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։

Դժվարանցանելի են Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր և Ալավերդի-Ջիլիզա, Շիրակի մարզի Աշոցք-Մեծ Սեպասար, Ամասիա-Ալվար, Ամասիա-Գառնառիճ ավտոճանապարհները։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց», – ասված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ