Հունիսի 23-ին, ժամը 10:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 75-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Հ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշին և գլորվել (մոտ 50 մ) ձորը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:02-ին, մարվել` 12:25-ին:
Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենան և մոտ 1000 քմ խոտածածկույթ:
Շտապօգնության աշխատակիցները տեղում առաջին օգնություն են ցուցաբերել վարորդին և ուղևորին՝ Ա.Խ.-ին (ծնված 1987 թ.):
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։