Այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ավտոներկրողները դիմում ներկայացրին ՀՀ փոխվարչապետներին, որպեսզի կառավարությունը միջամտի, և իրենք կարողանան մասնակցել ճապոնական կայքերի աճուրդներին: Պատճառն այն է, որ ճապոնական կայքերը դեմ են, որպեսզի հայ ավտոներկրողները մասնակցեն իրենց ավտովաճառքի կայքերի աճուրդներին:
Ավտոներկրողները նաև կառավարությունից պահանջում են, որ օրենք ընդունվի, որ միայն ՀՀ-ում մշտական գրանցում ունեցող քաղաքացիները կարող են մեքենա գնել Վրաստանից, քանի որ Ղազախստանի քաղաքացիները մեքենա են գնում Վրաստանից, Հայաստանում 10 օր գրանցվում են, մեքենան այստեղ են մաքսազերծում:
Մյուս առաջարկն էլ այն էր, որ մեքենաների առուվաճառքը կատարվի օնլայն ռեժիմով: