Հասարակություն

Բոլորս պետք է օգնենք Նիկոլ Փաշինյանին. Ռուբեն Վարդանյան

Հայաստանը ձգտում է արդիականացնել իր տնտեսությունը, մենք բոլորս պետք է օգնենք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Deutch Wele-ի հետ հարցազրույցում հայտարարել է գործարար Ռուբեն Վարդանյանը: 

Նրա խոսքով, Հայաստանի առջև այսօր շատ մարտահրավերներ են ծառացած, երկիրը բոլոր ոլորտներում բարեփոխումների կարիք ունի:  

«Կառավարության նոր ղեկավարին շատ բարդ աշխատանք է սպասվում: Բայց մենք բոլորս պետք է նրան օգնենք, քանզի նրա պարտությունը իրական աղետ կլինի հայ ժողովրդի համար, որը նրան վստահության շատ մեծ մանդատ է տվել և մեծ սպասելիքներ ունի: Նա տնտեսական բարեփոխումների փորձ չունի, բայց նա կարող է իր շուրջ կոնսոլիդացնել պրոֆեսիոնալների, և մենք շանս կունենանք»,- ասել է Վարդանյանը:    

Գործարարը նաև նշել է, որ Ռուսաստանը մնում է հայկական արտադրության ապրանքների հիմնական շուկան, որոնք եվրոպական շուկաներում մրցունակ չեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ