fbpx
Հասարակություն

Ավտովթար Թբիլիսյան Խճուղում․ կան տուժածներ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ժամը 12։39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 25/7 հասցեում բախվել են թիվ 258 երթուղին սպասարկող «GAZel» (վարորդ Ռ․ Օ․, ծնված 1961 թ․) և «Mercedes-Benz Sprinter» (վարորդ Զ․ Ղ․) մակնիշների ավտոմեքենաները։

Նշվում է նաև, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, երթուղայինի ուղևոր Ա․ Կ․-ին (ծնված 1958 թ․) դուրս բերել արգելափակումից, վերջինիս և ուղևոր Գ․ Խ․-ին (ծնված 1976 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են «Իզմիրլյան» ԲԿ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ