Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան: Այցը կրել է ճանաչողական բնույթ և տեղի է ունեցել համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանի հրավերով:
Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:
Այցի ընթացքում նախ տեղի է ունեցել հանդիպում համալսարանի հրամանատարության հետ, ապա քարտուղարի համար կազմակերպվել է շրջայց համալսարանի տարածքում, որին հաջորդել է հանդիպում-քննարկում համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության հետ:

