fbpx
Աշխարհ

00:30 13/4/2019

Լավրովն ասել է, որ բարիդրացիական գոտի կապահովվի սահմանի ողջ երկայնքով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կամրապնդիր իր «բարիդրացիության գոտին»: Լավրովն ասել է, որ այդ գոտին կամրապնդվի ՌԴ սահմանների ողջ պարագծով:

«Մենք կաշխատենք մեր հարևանների հետ «բարիդրացիության գոտին» սահմանների ողջ պարագծով ամրապնդելու ուղղությամբ: Մենք կանենք դա թե՛ մեր հարևանների հետ՝ երկկողմ ուղիներով, թե՛ այդ տարածքններում ստեղծված և գործող միջազգային կազմակերպությունների միջոցով», – ասել է ՌԴ արտգործնախարարը՝ Դիվանագիտական դպրոցի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ:

Սերգեյ Լավրովը պարզաբանել է, որ այդ կազմակերպությունների թվում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական միությունը, ԱՊՀ-ն և Շանհայի համագործակցության կազմակերպությունը:

«Անկասկած, մեզ համար առաջնահերթությունը ՌԴ նախագահի՝ եվրասիական մեծ գործընկերության ստեղծման նախաձեռնությունն ի կատար ածելն է` ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի, Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի մասնակցությամբ` բաց թողնելով դռները հսկայական եվրոպական մայրցամաքի մյուս բոլոր երկրների համար», – ասել է Սերգեյ Լավրովը:

Վերեվ