Աղասի. Դադարել եմ կանխատեսել, թե Ֆեդերերը երբ կավարտի կարիերան

Հրապարակող՝

Աղասի. Դադարել եմ կանխատեսել, թե Ֆեդերերը երբ կավարտի կարիերան

Ամենադիտվածներ

Աշխարհի նախկին առաջին ռակետ, Grand Slam մրցաշարերի ութակի չեմպիոն Անդրե Աղասին, խոսելով Ռոջեր Ֆեդերերի մասին, նշել է, որ 37-ամյա շվեյցարացին անձամբ պետք է որոշի՝ երբ է հարմար ավարտել կարիերան:

«Երբ ես ավարտեցի կարիերաս, դա անելուց բացի այլ տարբերակներ պարզապես չունեի: Յուրաքանչյուր մարզիկի մոտ գալիս է պահ, երբ նրա մարմինն այլևս չի դիմանում ծանրաբեռնվածությանը:

Ֆեդերերն այնքան շատ բան արել մեր մարզաձևի զարգացման համար: Նա արժանի է հեռանալ այն պահին, երբ անձամբ հարմար կգտնի: Ինքս դեռ մի քանի տարի առաջ դադարել եմ կանխատեսել, թե երբ Ֆեդերերը կավարտի կարիերան:

Ինչպե՞ս կարելի է հաղթել Ֆեդերերին: Միակ տարբերակն ԱՄՆ-ի Բաց առաջնության ժամանակ ցույց է տվել Միլմանը: Ռոջերն այդ խաղի ընթացքում մտածում էր ոչ թե Միլմանին հաղթելու մասին, այլ մրցաշարում, իսկ Ջոնը շատ ագրեսիվ էր և անընդհատ ռիսկի էր դիմում»,- Աղասիի խոսքերը մեջբերել է Tennis World USA պարբերականը:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ