Մաքսիմ Գալկինը տեսանյութ է հրապարակել, որում քննադատում է ռուսական իշխանություններին՝ ասելով, որ Երուսաղեմի պատրիարքի հետ միաժամանակ աղոթում են խաղաղության համար և միաժամանակ հրթիռակոծում Օդեսայի բնակավայրերը։
«Երեկ՝ Սուրբ Զատիկի նախօրեին, ռուսական հրթիռները հարվածել են Օդեսայի բնակելի շենքերից մեկին։ Մահացել է ընտանիք, մահացել է 3 ամսական երեխա. Ինչպե՞ս է այդ ամենը աշխատում»,- ասում է նա:
