ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ալեքսանդր Մովսիսյանը և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը այցելել են Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց: Այս մասին տեղեկանում ենք պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից:
«Այսօր պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ավետիսյանի ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի հետ այցելեցինք Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց։
Դպրոցի տնօրեն, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանի և Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ շրջայց կատարեցինք մարզադպրոցում, ծանոթացանք մարզումների պայմաններին, քննարկեցինք դպրոցի հիմնանորոգման տարբերակները, ըմբշամարտում առկա հիմնախնդիրները։
Գյումրիին նոր հերոսներ տված այս մարզադպրոցը, չնայած անօրինակ վատ պայմաններին, շարունակում է գործել ու նոր չեմպիոններ տալ՝ մարզիչների ու մարզիկների անմնացորդ նվիրումի ու նրանց անասելի ուժի համադրության արդյունքում», – ասվում է գրառման մեջ։
https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/670338396764627