fbpx
Կառավարություն

Քաղաքացիական պաշտպանության միջոցառում Արդարադատության նախարարությունում

Ապրիլի 19-ին Արդարադատության նախարարությունում անցկացվեց «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Միջոցառման նպատակն էր ստուգել նախարարության և ենթակա մարմինների քաղպաշտպանության ղեկավար կազմի, շտաբերի, տարահանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, դիտարկել կառույցի տարհանման պլանի իրատեսությունը:

Վարժանքը մեկնարկեց ժամը 07:30-ին «Հայտարարված է հավաք» հատուկ ազդանշանով:

Քննարկվեցին ՔՊ կազմավորումների գույքով և սարքավորումներով հագեցման, պաշտոնատար անձանց փոխատեղելիության, ռազմական դրության ժամանակ պաշտպանական կառույցների հետ իրավահարաբերություններին առնչվող հարցերը:

Առանձնահատուկ դիտարկման արժանացան ռազմագերիների, քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների տարահանման, պատսպարման, տեղափոխման, ուղեկցման և շենքերի վնասման ժամանակ դատապարտյալների առանձնացնելու վերաբերյալ հարցերը:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ