fbpx
Աշխարհ

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակություն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հունիսի 15-ին ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի և ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետև այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Եղեռնը հավաստող վավերագրերին և փաստաթղթերին:

ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում գրառում է կատարել՝ նշելով, որ հարգում է Եղեռնի զոհերի հիշատակը և խաղաղություն ցանկանում մեր երկրին:

Այս մասին հայտնել է Ծիծեռնակաբերդի թանգարանի ֆեյսբուքյան էջը:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ