ԽՎ
Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ-ի ԽՎ պետությունների գործընկերներին կոչ է արել Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող քայլեր ձեռնարկել
Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գրությունով դիմել է ՆԱՏՕ-ի ԽՎ անդամ պետությունների իր գործընկերներին` ներկայացնելով Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները և կոչ արել համապատասխան քայլեր ձեռնարկել նմանօրինակ գործողությունները դատապարտելու վերաբերյալ:
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակություն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հունիսի 15-ին ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի և ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ…
Ֆրանկոֆոնիայի ԽՎ պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Հայաստան ժամանած պատվիրակության անդամներ ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոն, Ֆրանսիայի պատգամավոր Սոֆի Մետը, Կատալոնիայի պատգամավոր Աուրորա Մադաուլան, Կամերունի պատգամավոր Ջոշուա Օսիհը, ՖԽՎ գլխավոր վարչական քարտուղար Էմանուել Մորին ու ՖԽՎ-ի Եվրոպայի տարածաշրջանի խորհրդական Ֆատմիր Լեչին վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանի, պատվիրակության անդամներ Արման Եղոյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սոնա Ղազարյանի ուղեկցությամբ…
Աշոտ Ղուլյանի նամակը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին ու բյուրոյի անդամներին
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նամակ է ուղարկել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին և ԽՎ Բյուրոյի անդամներին, որով արձագանքել է համաշխարհային հրադադարի պահպանմանն ուղղված կոչին և ԱՀ-ում կայացած համապետական ընտրությունների մասին հայտարարություններին։ «Ձերդ Գերազանցություն, Հարգելի գործընկերներ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունում եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարության աջակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի` համաշխարհային հրադադարի պահպանմանն…
Ամփոփվել են ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքները
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Հայկ Կոնջորյանի ղեկավարությամբ, փետրվարի 21-ից 22-ը Վիեննայում մասնակցել է վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: Փետրվարի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսում ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության՝ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Կոնջորյանը, Համազասպ Դանիելյանը, Մարիա Կարապետյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձել են կատարված աշխատանքներին: Պատվիրակության ղեկավարի ներկայացմամբ՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահ…
Մեր պատվիրակությունը վիժեցրեց ադրբեջանցիների հակահայկական դրույթները ԵԱՀԿ ԽՎ֊ում. Հայկ Կոնջորյան
ԵԱՀԿ հայկական պատվիրակության կազմում գտնվող Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով տեղեկացրել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայ պատվիրակության գրանցած հաջողությունների մասին: Կոնջորյանը, մասնավորապես՝ նշել է, որ ամենահիմնարար հարցերից մեկը երեկ և այսօր ԵԱՀԿ ԽՎ-ում քննարկված իռլանդացի պատգամավորներից մեկի կողմից առաջարկված բանաձևն էր: Բանաձևում տարբեր պատճառների արդյունքում տեղ էին գտել հակահայկական դրույթներ: «Այն պահից սկսած, երբ…
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանին
ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, պատվիրակության անդամներ Գևորգ Գորգիսյանն ու Վիկտոր Ենգիբարյանը հունիսի 18-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել մայիսի 31-ից հունիսի 3-ը Բրատիսլավայում տեղի ունեցած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի վերաբերյալ: Առաջին աշխատանքային օրը պատվիրակության ղեկավարն ու անդամները մասնակցել են քաղաքական խմբերի նիստերին, որտեղ ներկայացվել են Եվրախորհրդարանի` վերջերս տեղի ունեցած ընտրությունների…







