Զինվորի տան տղաներին այցելելու ցանկություն էր հայտնել պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ միջոցներով են տղաները ստանում իրենց բուժումը և ինչպես են իրականացվում աջակցության տարբեր ծրագրեր: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը ներկայացրին, որ այստեղ կատրվող ամբողջ աշխատանքը համայն հայության նվիրումի արդյունք է, Զինվորի տունը միասնականության խորհրդանիշ է և հպարտություն։
«Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը 50 միլիոն դրամ նվիրաբերեց՝ տղաների տարբեր կարիքներ հոգալու համար։
Աղբյուրը՝ araratnews.am: