fbpx
Քաղաքականություն
10:39 24/10/2019

Այդ գումարը փոխանցվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին․ Նիկոլ Փաշինյան

Այդ գումարը փոխանցվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին․ Նիկոլ Փաշինյան

Այս տարվա ինը ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել է 648.8 մլն դրամ։ Աճը կազմել է 12.6 տոկոս։ Ամսական միջինը 72 հազարով ավելի աշխատող է դրոշմանիշային վճար վճարել։ 5 մլրդ 140 մլն դրամի փոխարեն փոխանցվել է 5 մլրդ 790 մլն դրամ։ Սրանք այն թվերն են, որոնք պաշտոնապես տրվել են հիմնադրամի կողմից։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հնչեցրած մտահոգությանը, որ ըստ իր ունեցած փաստաթղթերի՝ գումարը մեկուկես տարվա ցիկլով փոխանցված չէ հիմնադրամին։

«Այդ գումարները ոչ թե ուղիղ գնում են հիմնադրամ, այլ մտնում են Պետական եկամուտների կոմիտե, հետո նոր գնում են հիմնադրամ։ Հետևաբար, այս թվերի միջև կարող է որոշակի դիսոնանս լինել»,- ասաց Փաշինյանը։

Պատգամավորի խոսքով՝ այդ գումարը 1.5 տարվա ցիկլով փոխանցված չէ հիմնադրամ, սրա պատասխանն ո՞վ է տալու։ Ուրիխանյանն առաջարկեց իրավապահներին հանձնարարել, որ բացահայտեն։

«Եկեք հանձնարարենք, բայց հավատալ-չհավատալու խնդիր չէ, դա հրաշափայլ հայտնության հարցը չէ, որ հավատանք կամ չհավատանք։ Դա կոնկրետ թիվ է, որը կոնկրետ արձանագրված է և ունի հասցե։ Իմ թղթերով կա, ձեր թղթերով չկա։ Եվ այն, որ դուք ասում եք մայրերի հարցը, մայրերի հարցը լուծվում է։ Պարոնայք, ես ուզում եմ հիշեցնել, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում մենք այդ 1000 դրամների վճարումները 19 տարով գնացել ենք հետ։ Բա էդ ինչո՞վ ենք գնացել, եթե փողը չկա»,-արձագանքեց Փաշինյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ