ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը այսօր արտահերթ նիստի ընթացքում ասաց, որ ներկայիս կառավարման համակարգը չարիք է Հայաստանի համար։
Խոսքը, խորհրդարանական կառավարման համակարգի մասին է։
Պատգամավորն ասաց, որ այս համակարգն իրեն սպառել է ու արտահերթ ընտրություններից առաջ պետք է փոխել պետական կառավարման համակարգը։
Գևորգյանը համարում է, որ այս պահին ամենաարդարացվածը կլինի կառավարման նախագահական համակարգը։