«Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետը խոսել է ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի և իր մրցելույթների մասին:
Ֆուտբոլիստը հայտնել է, որ շատ բարդ մրցաշրջան էր և ԱՊԼ-ում անցկացրած իր ամենաբարդ մրցաշրջաններից էր:
«Որոշ հոգեբանական խնդիրներ առաջացան, որոնք ինձ շատ խանգարեցին: Այդուհանդերձ, դրանց հաղթահարման գործում մեծ աջակցություն ստացա խաղընկերներիս կողմից»,-ասել է ֆուտբոլիստը:
Նա նաև հավելել է, որ հաճելի չէ նստել պահեստայինների նստարանին, սակայն սա ֆուտբոլ է:
«Արտետան և Էմերին տարբերվում են իրենց ֆուտբոլային փիլիսոփայությամբ: Նրանք չափազանց տարբեր են»,- ասել է Լակազետը:
Այս մասին տեղեկանում ենք Canal+-ից: