fbpx
Զինված Ուժեր

Այս օրերին դժվար է փողով կամ այլ ձևերով բանակից ազատվելը, վստահ եմ. Էդմոն Մարուքյան

Մայիսի 9-ին Հաղթանակ զբոսայգում լրագրողները, հարցեր ուղղելով Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանին, հիշեցրել են, որ նրա խոսքերը, թե նախկին իշխանությունների օրոք «բանակը գյուղացիա-բանվորական բանակ էր», և ապա հարցրել՝ ի՞նչ իրավիճակ է այսօր:

Մարուքյանը նշել է, որ այդ առումով որևէ բան չի փոխվել, որովհետև դա մեծ, համակարգային փոփոխությունների արդյունքում պետք է լինի, շատ վաղ է դրա մասին խոսելը:

«Մեկ տարվա մեջ չի կարող բանակի ներքին կառուցվածքը, զորակոչի տրամաբանությունը փոխվել: Այն, որ այս օրերին, կարծում եմ, դժվար է փողով կամ այլ ձևերով բանակից ազատվելը, դրանում վստահ եմ: Արատավոր երևույթների սողանցքները պետք է փակվեն»,- հավելեց պատգամավորը:

Անդրադառնալով սահմանին՝ Մարուքյանը նշեց, որ Ապրիլյան պատերազմից հետո այնտեղ լուրջ աշխատանքներ են տարվել:

Խոսելով Արցախյան խնդրի կարգավորման մասին,  նա նշեց, որ պետք է կառուցել ուժեղ պետություն:

«Պետք է ուժեղանալ, հզորանալ, տնտեսությունն ուժեղացնել, թիկունքն ուժեղացնել, պայմանագրայինների թիվն ավելացնել, շատ վճարել զինվորականներին, սոցիալական ապահովության հարցը լուծել, բնակարանների հարցը լուծել: Խնդիրը լուծելու մասին կարող ենք անընդհատ խոսել, բայց մոռանալ, որ այդ ընթացքում պետք է ուժեղանալ և խախտված ռազմաքաղաքական բալանսը վերականգնել», – ասաց պատգամավորը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ