Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբի գործունեության մասին։
«Այս պահին մեր կազմն աշխարհում ամենաթանկերից է և կազմում է 1.18 մլրդ եվրո: Մի քանի նորեկ ունենք՝ Ազարը, Յովիչը, Մենդին… Մենք որդեգրել ենք երիտասարդներին ներգրավելու քաղաքականություն»,- ասել է Պերեսը:
Հիշեցնենք, «Սերուցքայիններ»-ը 2019-ի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսել են ավելի քան 310 մլն. եվրո:

