fbpx
Սպորտ

Այս տիտղոսը պատկանում է ամբողջ Պորտուգալիային․ Ռոնալդուն կիսվել է տպավորություններով

Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից տված հարցազրույցում կիսվել է տպավորություններով Ազգերի լիգայի եզրափակչում Հոլանդիայի դեմ տարած հաղթանակից (1-0) հետո։

– Ինչպիսի՞ զգացողություններ են Ազգերի լիգայի առաջին խաղարկությունը հաղթելուց հետո:

– Շատ երջանիկ եմ, ամեն ինչ հիանալի է: Ինձ համար մեծ պատիվ է նվաճել այս տիտղոսը Պորտուգալիայում՝ պորտուգալացի երկրպագուների աչքերի առաջ:

– Հատկապես Եվրո-2004-ում Հունաստանից կրած պարտությունից հետո՞:

– Այո, ես ուրախ եմ, որ հաղթեցինք այստեղ: Պորտուգալացիները արժանի էին սրան: Մարդիկ աջակցում էին մեզ հենց սկզբից՝ թե՛ Շվեյցարիայի դեմ, թե՛ այս խաղում: Այս տիտղոսը նրանց համար է: Այն չի պատկանում հավաքականին, այլ ամբողջ Պորտուգալիային:

– Հավաքականում հայտնվել են նոր ֆուտբոլիստներ: Այսպիսի հաղթանակը կօգնի՞ նրանց աճել որպես ֆուտբոլիստ, հատկապես երբ ավագը Ռոնալդուն է:

– Հավաքականը կշարունակի գոյություն ունենալ թե՛ Ռոնալդուի հետ, թե առանց նրա: Թիմը մեծ պոտենցիալ ունի: Կան երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր տարիների ընթացքում էլ ավելի լավը կդառնան:

Ես ուզում եմ իմ դերը ունենալ այս ամենի մեջ, որովհետև ինձ շատ լավ եմ զգում: Զգում եմ, որ կարող եմ օգնել հավաքականին: Ինչպես արդեն նշեցի, թիմը պոտենցիալ ունի նոր տիտղոսներ նվաճելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ