fbpx
Քաղաքականություն

«Այս ընտրությունները ավելի թափանցիկ էին և ազատ»,- Ստեփան Գրիգորյան

Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ  ընտրությունները շատ ու շատ ավելի լավն էի նախորդ  ընտրությունների համեմատ:

Դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Այս ընտրությունները ավելի թափանցիկ էին և ազատ: Կուսակցությունները կարողանում էին և հանդիպումներ, և  հանրահավաքներ կազմակերպել, ինչպես նաև քարոզարշավը բավականին լավ լուսաբանվում էր: Կարծում եմ` ընտրությունների լեգիտիմությունը բավականին բարձր էր»,- ասաց քաղաքագետը:

Նրա համար սպասելի էր «Իմ քայլը» դաշինքի կողմից ձայների մեծամասնության ստացումը և կարծում է, որ այս դեպքում միայն կերևա, թե ինչպես է աշխատում կառավարությունը:

«Աննորմալ էր, երբ վարչապետը չուներ մեծամասնություն Ազգային ժողովում: Հիմա վարչապետը ստացավ այդ մեծամասնությունը: Դա համապատասխանում է խորհրդարանական համակարգերի  տրամաբանությանը: Չմոռանանք, որ մենք հիմա խորհրդարանական համակարգում ենք գտնվում, և այդ համակարգը պահանջում է, որ վարչապետն ունենա մեծամասնություն Ազգային ժողովում: Ուստի, մենք այդ համակարգի հունի մեջ ենք ընկնում: Դա նաև կբերի նրան, որ մենք կտեսնենք, թե ինչպես է աշխատում կառավարությունը»,- եզրափակեց Գրիգորյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ