fbpx
Սպորտ

Եվրոպական խաղեր․ այսօր Հայաստանը կներկայացնեն 8 մարզիկներ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են 2-րդ Եվրոպական խաղերը։

Մրցումային երկրորդ օրը հանդես կգան սպորտային ակրոբատները, բասկետբոլիստները, բռնցքամարտիկները, հեծանվորդները, գեղարվեստական մարմնամարզուհիները, ձյուդոիստները, սեղանի թենիսիստները, սամբիստները, հրաձիգները։

Հայաստանի ներկայացուցիչներից հունիսի 22-ին պայքարի մեջ կմտնեն Ալլա Պողոսյանը և Հրաչիկ Բաբայանը, որոնք հանդես կգան հրաձգության 10 մետր օդամղիչ հրացան միքս վարժությունում։ Որակավորման փուլը կմեկնարկի Երևանի ժամանակով 12։30-ին։

Սամբոյի մրցաշարում հանդես կգան Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Ասյա Լալազարյանը (48 կգ) և Դավիթ Գրիգորյանը (82 կգ)։ Նախնական գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 11։00-ին։

Պայքարի մեջ կմտնեն նաև բռնցքամարտիկներ Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ): Մենամարտերը կսկսվեն Երևանի ժամանակով ՝ 15։00-ին։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ