fbpx
Քաղաքականություն

Հանրապետությունում այսօր լռության օր է

Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ ընտրության և դրան նախորդող օրը քարոզարշավը որևէ ձևով արգելվում է։

Ընտրության նախորդ օրը հայտնի է որպես՝ լռության օր։

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են 26 քաղաքական ուժեր՝ 22 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։

ՀՀ-ում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 2 միլիոն 583 հազար 823 է, որոնք կկարողանան ընտրություն կատարել 38 ընտրատարածքների 2008 տեղամասերում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ