Գագիկ Քամալյանը Facebook-ում գրել է.
Այսօր դիտեցի Ann Norikyan-ի բլոգը «հավատքի դարաշրջան» թեմայով, և մտածում էի պոստմոդեռնիստական պոպուլիզմի օրինակների և դրանց պրոպագանդիստական տեքստերի ուղղությամբ, և այդ մտքի վրա պատահաբար աչքովս ընկավ Իտալիայի ղեկավարի վերջի ուղերձը, որը այս րոպեների ընթացքում տարածվում է ամբողջ աշխարհում: Առաջին հայացքից այդ տողերը հուզիչ են, բայց երբ փորձում ես հասկանալ, թե ինչ կարող է տալ այդ խոսերքը տեղեկատավական հոսքերի մեջ խեղդվող մարդուն, միանգամից հասկանում ես, որ այստեղ մեծամասմբ լիրիկական պոպուլիզմ է, մի քանի օր առջվա ասածս պոստմոդեռնիստական աղմուկի մի մաս: Ահա ձեզ ժամանակակից տեղեկատվական քաղաքականության ու մասսաներին այդ էմոցիոնալ հարթության մեջ պահելու հստակ օրինակ, որտեղ լուրջ լուծումների փոխարեն մատուցվում է հուզականություն ու հուսահատություն:
Այսօր մադիկ ուժեղ ու սթափեցնող խոսքի կարիք ունեն, այնպիսի խոսքի, որը ժամանակին հչեցրել են չերչիլներն ու ռուզվելտները: Քաղաքական առաջնոդները պետք է հնչեցնեն ապրեցնող տեքստեր, որտեղ նույնիսկ հուզականությունը կմատուցվի հանուն հաղթական ձգտումների:
Միգուցե իմ ասածը միանշանակորեն չընդունվի, բայց այսօվա քաղաքական էլիտաների միակ նպատակը դարձել է լայն մասսաների հուզականությունից եկող սիրուն արժանանալը , այլ ոչ թե այդ մասսաների համար լուրջ խնդիրների հաղթահարումը:
Հուսանք աշխարհը կգնա մշակութային ընկալումներում լուրջ փոփոխություններ իրականացնելու ճանապարհով:
https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2890018084425911