Մորուքի համաշխարհային օրը նշվում է Սեպտեմբեր ամվսա յուրաքանչյուր առաջին շաբաթ օրը։ Այս տարբերվող տոնին կարող են միանալ ամբողջ աշխարհի՝ արական սեռի, բոլոր մորուք կրող ներկայացուցիչները։
Մորուք կրելու կամ մշտապես սափրված լինելը կապվում է նախասիրությունների, ճաշակի, մոդայիկ միտումների, կրոնական համոզմունքների, գեղեցկության մասին պատկերացումների եւ առնականության հետ։ Հետաքրքրական է, որ այդ պատկերացումները պարբերաբար ենթակա են փոփոխությունների։ Մեր օրերում մորուք ունենալը կապվում է նաեւ տղամարդու արտաքին տեսքի նորաձեւ միտումների հետ։ Մորուքը ունենալը դարձել է «տրենդ», որի մասին ոչ միայն խոսում, այլեւ երգում են բեմից։Նման երգերը տարածված են հատկապես Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպական երկրներում։
Մորուք ունենալու մոդայի վերադարձը շատ շահավետ է դարձել է վարսահարդարման սրահների, խնամքն ապահովվող ծառայությունների համար։ Նրանք սկսել են մատուցել մորուքի խնամքի ծառայություններ՝ հետեւելով պահանջարկին հետեւելու շուկայական սկզբունքին։
Սկսել է վերածնվել «վարսավիրանոց» հասկացությունը, ինչպես նաեւ հայտնվել է «բարբերշոփ» հասկացությունը։Նմանատիպ սրահներում, մազերը կտրելուց բացի, մատուցվում են նաեւ բեղերի եւ մորուքի խնամքի ծառայություններ։ Նման հաստատություններից շատերը սկսում են նմանվել տղամարդկանց ակումբների, որտեղ ոչ միայն հավաքվում են ծառայություններից օգտվելու, այլև տարատեսակ հարցեր քննարկելու համար։