Սպորտ

Այսօր Ռոնալդուի և Նեյմարի ծննդյան օրն է

Կրիշտիանու Ռոնալդուն և Նեյմարը այսօր նշում են ծննդյան տարեդարձերը։

«Յուվենտուս»-ի հարձակվողը դառնում է 35 տարեկան, իսկ «ՊՍԺ»-ինը՝ 28։

Ռոնալդուի ծնողները նրան անվանակոչել են ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի պատվին: Նա ծնվել է Սանտու Անտոնիուում (Մադեյրա): Իր կարիերայի ընթացքում խաղացել է «Սպորտինգ»-ում, «Մանչեսթր Յունայթեդ»-ում, Մադրիդի «Ռեալ»-ում, իսկ այժմ հանդես է գալիս «Յուվենտուս»-ում։

Նեյմար դա Սիլվա Սանթոս Ջունիորը ծնվել է Սան Պաուլոյում։ Նա կարիերայի ընթացքում խաղացել է «Սանթոս»-ում, «Բարսելոնա»-ում, իսկ այժմ հանդես է գալիս ֆրանսիական «ՊՍԺ»-ում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ