Այսօր Խաղողօրհնեքն է՝ Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը

Այսօր Խաղողօրհնեքն է՝ Տիրամորը նվիրված տոնը, որ Հայ Առաքելական եկեղցու 5 տաղավար տոներից 4-րդն է։

Տոնի առթիվ եկեղեցիներում մատուցվում է պատարագ, որից հետո օրհնվում է խաղողը։

Ըստ ավանդության՝ Քրիստոսի համբարձումից որոշ ժամանակ անց Գաբրիել հրեշտակն այցելել է Աստվածածնին և հաղորդել, որ շուտով նա վերստին կհանդիպի իր Որդուն։ Սուրբ Մարիամը բարձրացել է Ձիթենյաց լեռը, որտեղից համբարձվել էր Որդին, աղոթել է, ապա կանչել բարեկամներին և հրաժեշտ տվել։ Այդ գիշեր նրա հոգին բաժանվել է մարմնից։

Ամենաթարմ