fbpx
Սպորտ

Այսպիսի պահերի համար է պետք ապրել, կեցցե՛ս, Սիմո՛ն. Գևորգ Լոռեցյանի արձագանքը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Սիմոն Մարտիրոսյանին արդեն կրկնակի աշխարհի չեմպիոն հռչակվելու առթիվ:

«ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ !!!

Այսպիսի պահերի համար է պետք ապրել։ Պահ, երբ հպարտանում ես, որ հայ ես։ Այսպես են հաղթում։ Կեցցե՛ս, Սիմո՛ն։

Ու թող մեկն ասի, որ հաճելի չէր հետևել, թե ինչպես են մյուսներն ավարտում իրենց ելույթները, իսկ Սիմոնը ժպիտը դեմքին կատարում իր առաջին, չեմպիոնական մոտեցումը։

Փա՛ռք քեզ, Սիմո՛ն, փա՛ռք քեզ, Հայաստա՛ն», – գրել է Լոռեցյանը:

Հիշեցնենք, որ հայ ծանրորդը երկամարտի 429 կգ արդյունքով գերազանցեց բոլորին և դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ