«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, անդրադառնալով թիմի հարձակվող Դիվոկ Օրիգիի հետ պայմանագիրը երկարաձգելու նորությանը, ասել է.
«Ես իսկապես մտածում եմ, որ այս իրավիճակում շահել են երկու կողմն էլ: Այսպիսի պատմություններ կարող են տեղի ունենալ միայն ֆուտբոլում:
2016-ին Օրիգին ծանր վնասվածք ստացավ՝ գտնվելով իր կյանքի լավագույն մարզավիճակում: Ցավալի էր տեսնելը, թե դա ինչպես էր ազդում նրա կարիերայի վրա, քանի որ նա երկար տանջվում էր, իսկ երբ վերադարձավ, թիմն արդեն սավառնում էր դաշտում: Հեշտ չէր խաղի մեջ ներգրավվելը, և նրան հաջողվեց ինքնավստահություն հավաքել: Անցած մրցաշրջանի մեկնարկում նա մտածում էր հեռանալու մասին: Այս ամենը լավ չէ, բայց, միևնույն ժամանակ, նրա պատմության մի մասն է:
Օրիգին աճում ու աճում էր, և մարզմումների ժամանակ որոշակի պահի պարզ դարձավ, որ նա նորից պատրաստ է խաղալու հարձակման կենտրոնում: Նա լավ գլուխ հանեց այդ դերից ու օգնեց մեզ՝ խփելով անասելի կարևոր գոլեր: Մենք ուզում էինք երկարաձգել նրա պայմանագիրը, և հրաշալի է, որ մեր ցանկությունները համընկան: Նա հասկացավ, որ ծանր ժամանակներ էր ապրում, բայց մենք երբեք չհրաժարվեցինք նրանից»: Հայտնում է Լիվերպուլի պաշտոնական կայքը: